Ներքին 3 տարի առաջ - 23:08 02-06-2023

MAN մակնիշի ավտոբուսը հայտնվել է Ջրվեժի գերեզմանների տարածքում. կոտրվել են շիրմաքարեր. shamshyan.com

Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երևան-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի և հայտնվել գերեզմանոցի տարածքում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի և նշված վայրում տեղի է ունեցել վթարը»:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննման են ենթարկում: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության՝ Գառնիի բաժանմունքի հերթապահ խմբերը:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»