Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 02-06-2023

Կիևը վերահաստատում է՝ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն ռուսական ուժերի դուրսբերումից հետո

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները հնարավոր են միայն երկրի տարածքից ռուսական ուժերի ամբողջական դուրսբերումից հետո։ Ինչպես փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները, Նիկոլենկոն այս մասին ասել է՝ արձագանքելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությանը։

Պաշտոնական Կիևը պնդում է, որ առանց ռուսական ուժերի դուրսբերման հրադադարի հաստատումը կսառեցնի ստատուս քվոն։ «Առանց այս պայմանի կատարման հրադադարը կսառեցնի ստատուս քվոն, Ռուսաստանին հնարավորություն կտա վերախմբավորվել, ուժերը մոբիլիզացնել և ագրեսիայի նոր ալիք առաջացնել։ Դա հաստատել է 2014-2022 թվականների փորձը»,- ասել է նա։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ ռուսական մշտական ​​հրթիռային հարձակումները և անօդաչու սարքերի հարձակումները ուկրաինական քաղաքների վրա վառ ապացույց են, որ Մոսկվան այլ սցենարներ չի դիտարկում՝ բացառությամբ պատերազմի շարունակման։

«Միևնույն ժամանակ մենք հաշվի ենք առնում Վիկտոր Օրբանի հայտարարությունը, թե իր համար դժվար է լինել միակ վարչապետը ԵՄ-ում, ով աջակցում է խաղաղությանը։ Իրավիճակը մեղմելու համար Հունգարիայի կառավարության ղեկավարին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ դատապարտեք Ռուսաստանի ագրեսիան, Մոսկվայից պահանջեք պատերազմի ավարտը և ռուսական բանակի վերադարձը ռուսական տարածք, միացեք Ռուսաստանի միջազգային մեկուսացման միջոցառումներին, մի խարխլեք Եվրամիության միասնությունը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այդ երկրի պետական ​​ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ պետք է ամեն ինչ անել՝ կողմերին համոզելու համար, որ Ուկրաինայում հակահարձակման անցնելուց առաջ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ հաստատել և խաղաղ բանակցություններ անցկացնել։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ