Ներքին 3 տարի առաջ - 20:23 02-06-2023

Գեղարքունիքում կիրականացվի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիր

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հրավիրված քննարկում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից նախատեսված նոր ինտերգրված ծրագրի բովանդակության վերաբերյալ, որը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը: Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սասուն Սահակյանը, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիսթիան Հենշելը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ,Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, միջազգային փորձագետներ:

Հյուրերն իրազեկել են, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը ներկայումս պլանավորում է նոր ինտեգրված ծրագիր, որը ֆինանսավորում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և վերաբերում է լավ կառավարման, մասնավոր հատվածի զարգացման և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև էներգիայի և կլիմայի ոլորտներին։

Էներգիայի և կլիմայի ոլորտներում գործողությունները նպատակաուղղված են լինելու քաղաքային ծառայություններում էներգոարդյունավետությունը բարձրացնելուն և վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ավելացնելուն։ Թիրախավորվելու են մասնավորապես ջրի հետ առնչվող ծառայությունները, բայց նաև քաղաքային շենք-շինությունները և մասնավոր տնտեսությունները։

Ծրագրի նպատակն է՝ այս կերպ ուժեղացնել համայնքների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ կրճատելով ջերմոցների գազերի արտանետումները, ինչի արդյունքում համայնքների կախվածությունը հանածո վառելիքից և էներգիայի ներմուծումից կնվազի։

2023 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում գնահատման հանձնախմբի այցի շրջանակներում ուսումնասիրվելու են քաղաքական գործընկերների հետաքրքրությունները, ներուժը, համայնքներում տիրող իրավիճակը և առկա կարիքները։ Ծրագիրն իրականացվելու է 2024 թվականի ապրիլից մինչև 2027 թվականի մարտ ամիսը, Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների աշխատակիցները տեղեկատվություն են ներկայացրել մարզում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, խմելու և ոռոգման ջրամատակարարման ընդհանուր վիճակի, այդ ոլորտներում իրականացված և կամ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, գնահատված կարիքների մասին, պատասխանել են հյուրերին հուզող հարցերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան