Ներքին 3 տարի առաջ - 15:57 02-06-2023

Ինչու է սահմանազատումն իրականացվելու 1975 թվականի քարտեզով. փոքր մարդու բարդույթը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Կարեն Հեքիմյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագծին առնչվող անհամաձայնություններին

«Փաշինյան Նիկոլը պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է սահմանագծվի ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ-ի 1975թ քարտեզներով: Ընդ որում, վերջինս խոստովանում է, որ, ենթադրենք՝ 1969թ, 1975թ և մյուս քարտեզների միջև էական տարբերություն չկա: Վերջինս բառացի ասում է, որ «խնդիրը ոչ թե թվականն է այլ պետք է որևէ քարտեզ վերցնել որպես հիմք»: Այդ դեպքում, ինչու՞ հենց 1975թ քարտեզը: Եթե «խնդիրը թվականը չէ», ապա ինչու՞ որպես հիմք չեն վերցվում, օրինակ՝ 1928, 1947, 1985 կամ 1991թթ քարտեզները:

Ըստ հանրամատչելի տվյալների, խորհրդային քարտեզները տարիների ընթացքում փոփոխվել են, սակայն 1964 թվականից դրանք գրեթե անփոփոխ են: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման համար կարելի է հիմք ընդունել 1964-1991թթ ցանկացած քարտեզ: Սակայն, Փաշինյան Նիկոլը, չհերքելով այլ քարտեզով սահմանագծման հնարավորությունը, պնդում է, որ քարտեզը պետք է հրատարակված լինի հենց 1975թ: Ինչու՞:

Յոզեֆ Գեբելսն ասում էր, որ «Փոքրիկ մարդը սիրում է իր ոչնչությունը թաքցնել բարդ բաների հետևում»:
Կարճ ասած՝ Փաշինյան Նիկոլը ծնվել է 1975թ: Եվ, ըստ երևույթին, հենց դա է հայ-ադրբեջանական սահմանը 1975թ քարտեզներով սահմանագծելու միակ հիմքը:

Ինչպե՞ս է այդ փաստը օգտագործվելու հետագայում: Կարծում եմ, որ այդ հարցին կպատասխանեն սնահավատության մասնագետները»,- գրել է Հեքիմյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի