Արտաքին 3 տարի առաջ - 18:00 01-06-2023

Վրացական գործոնը հայ-ադրբեջանական բանակցություններում շատ կարևոր դեր է խաղացել. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանը տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար խաղացել և խաղում է շատ անաչառ, չեզոք դեր։ Ինչպես փոխանցում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Հաղորդվում է, որ նախքան գագաթնաժողովի մեկնարկը Ղարիբաշվիլիին հարցրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների և տարածաշրջանի անվտանգության մասին։

Վերջինս հայտնել է, որ Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին, քանի որ դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից: Նրա խոսքով՝ Վրաստանը արտասովոր հարաբերություններ ունի երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, և վրացական գործոնը շատ կարևոր դեր է խաղացել։

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Կարծում եմ՝ առաջին հաջող միջնորդությունը ղարաբաղյան հակամարտությունից հետո՝ 2021 թվականին էր։ Այնպես որ, մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև, և ես կարծում եմ, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերից»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով