Սպորտ 3 տարի առաջ - 12:42 01-06-2023

Հայ ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում

«Դինամո» մարզադահլիճում կայացել է աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարը։ Ստուգատեսին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Մրցաշարին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել:

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել: Մրցաշարն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, արժևորելով նմանօրինակ նախաձեռնությունները, շեշտել է անվանի մարզիկներին մեծարելու և նրանց հիշատակը ոգեկոչելու կարևորությունը:

«Հիանալի նախաձեռնություն է: Բենուր Փաշայանն այն ըմբիշն է եղել, որ արժանի է շատ ավելի խոշոր կարգի մրցաշարերի: Նա իսկապես մեծ համբավ ու ճանաչում է բերել մեր ազգին: Շատ լավ մրցաշար ստացվեց: Արդեն կարող եմ ասել, որ կայացած մրցաշար էր: Պետք է պահպանել նշաձողը, որ դրվել է»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել են 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Հուշամրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Ռոբերտ Կարապետյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Արարատ Վարդերեսյանը (72 կգ) և Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանն ու Սամվել Գրիգորյանը (երկուսն էլ՝ 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հանի Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար:

Մրցաշարում ցույց տված արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»