Ներքին 3 տարի առաջ - 13:45 01-06-2023

Քննիչը քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափի կաշառք

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող Ա.Լ.-ն քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափով կաշառք:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ քաղաքացի Ա.Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, չկատարելու, ինչպես նաև նրա կամ նրա մատնանշած անձի օգտին այլ ապօրինի գործողության համար քննիչ Ա.Լ.-ն քաղաքացիներ Ա.Վ.-ից և Ի.Գ.-ից ստացել է խոշոր չափերի՝ 4 մլն դրամ կաշառք, ինչպես նաև իր վարույթում քննվող տարբեր քրեական վարույթներով կեղծել է ապացույցներ:

2023 թվականի մայիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ա.Լ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը) և 349-րդ հոդվածի 2-րդ մասով (ապացույցները կեղծելը) (3 դրվագ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

2023 թվականի մայիսի 29-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում