Ներքին 3 տարի առաջ - 22:30 31-05-2023

1․1 մլն դրամ՝ անդամավճարներից, 2․3 մլն դրամի նվիրատվություն․ ՀԱԿ-ի 2022 թ․ տարեկան հաշվետվությունը

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունները յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 31-ը հրապարակում են իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Նշենք, որ կուսակցությունների մուտքի և ելքի գումարը 25 մլն դրամ գերազանցելու դեպքում ենթակա են պարտադիր աուդիտի։

Oragir.News-ը շարունակում է ներկայացնել կուսակցությունների հաշվետվությունները և շարքի շրջանակներում այսօր կներկայացնենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2022թ․ տարեկան հաշվետվությունը։

Դրամական միջոցների մնացորդը տարվա սկիզբին եղել է 959 200 դրամ։

2022 թվականին նվիրատվություններից ստացված գումարը կազմել է 2 300 000 դրամ, որից 1․2 մլն դրամը՝ ոչ դրամային։

Անդամավճարներից ստացված գումարը կազմել է 1 135 000 դրամ։

Այսպիսով ընդհանուր մուտքերը կազմել են 3 435 000 դրամ։

Իսկ տարեվերջին դրամական միջոցների մնացորդը կազմել է 1 311 715 դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»