Ներքին 3 տարի առաջ - 17:44 31-05-2023

Վահան Քերոբյանը 5 օրով մեկնում է Չինաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի հունիսի 5-9-ը կգործուղվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին։

Բացի Քերոբյանից, Պեկին կգործուղվեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի պետ Արմինե Իսրայելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնակատար Սուրեն Բաղդասարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Ներսես Զեյնալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության ԵՄ և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլի Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը։

Չինաստան կմեկնի նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։

Նրանք մասնակցելու են Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին։

Վերադառնալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի գործուղման արդյունքների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով