Ներքին 3 տարի առաջ - 14:34 30-05-2023

Կարող է՝ ես չեմ ուզում իրենք տեսնեն՝ ով է ներսում նստած․վարորդները բողոքում են «պլյոնկաները» հանելու որոշման դեմ

Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում մեքենաների ապակիների սև թաղանթները հանելու որոշման դեմ։

«Թող տպավորություն չլինի, թե հիմա «պլյոնկաների» գովազդ եմ անում, ես դիջեյ եմ, ընդհանրապես կապ չունեմ «պլյոնկաների» հետ։ Գոյություն ունեն այնպիսի «պլյոնկաներ», որ ներսից սովորական թափանցելիություն ունեն, թող բացատրեն այդ պարագայում ինչպես կարող է վթար լինել։
Այն, որ պարեկները չեն տեսնելու՝ վարորդը ամրագոտի կապած է, թե ոչ, իրենց խնդիրն է, թող պարեկներին խոշորացույց տան։ Կամ էլ իմ անձնական օգտագործման մեքենան է, կարող է՝ ես չեմ ուզում իրենք տեսնեն ով է ներսում նստած»,- ասաց բողոքող վարորդների մեկը։

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում