Ներքին 3 տարի առաջ - 11:27 30-05-2023

Թուրքիայի սահման տանող Արմավիրի Լուսագյուղի մոտ նոր կամուրջ կկառուցվի

Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ գտնվող հին կամրջի փոխարեն նորը կկառուցվի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կամուրջն ամբողջովին կազմալուծվել է, վթարավտանգ դարձել։

Կամուրջը գտնվում է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում։
Որոշում է կայացվել տեղադրել կամրջի հիմքերը, այնուհետև երկաթբետոնե սալերը։ Կկատարվեն նաև նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։

Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Նշվում է, որ կնորոգվի նաև կազմատված և նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով այս պահին ապահովվում է երթևեկությունը։

Հիմնադրամից հիշեցնում են, որ շրջանցիկ կամրջով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով