Ներքին 3 տարի առաջ - 21:00 29-05-2023

Ի՞նչ անենք, իմ պապն էլ 1943 թվին է անհետ կորել․ Փաշինյանը՝ անհետ կորածների ծնողներին

2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ 3 տարի անց հարյուրավոր զինծառայողներ անհետ կորած են համարվում։ Թեև 2022 թվականի նոյեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների թիվը 203 է, սակայն մեր աղբյուրների փոխանցմաբ՝ այդ թիվը գերազանցում է 300-ը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ հանդիպել է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների հետ, մանրամասներ ներկայացրել տղաների հետ կապված կատարվող աշխատանքից։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումն այնքան էլ հանգիստ մթնոլորտում չի անցել, հատկապես երբ Փաշինյանը հիշել է իր «անհետ կորած պապին»․ «Նիկոլը անհետ կորածների ծնողներին ասել է՝ իմ պապն էլ 1943 թվին է անհետ կորել, ի՞նչ անենք։ Պատկերացնո՞ւմ եք այդ մարդու մակարդակը․․․»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր պապի՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և կից գրառում կատարել․ «Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան