Ներքին 3 տարի առաջ - 16:52 29-05-2023

Արցախին տրամադրվել է պլանավորածից աննախադեպ բարձր ծավալի աջակցություն. Ֆինանսների նախարար

Հայաստանը 2022 թվականին Արցախին տրամադրել է 176 մլրդ դրամի վարկ, որը բարձր է եղել նաև պլանավորածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

2022 թ բյուջեն կատարվել է 179.5 մլրդ դրամ պակասուրդով՝ ծրագրված 22.9 մլրդ դրամի փոխարեն: Խոսելով պակասուրդի ֆինանսավորման մասին՝ նախարարն ասաց, որ պետական պարտատոմսերի թողարկման պլանը կատարվել է ամբողջությամբ՝ 252 մլրդ դրամ: Միջազգային կազմակերպություններից ստացվել են 165 մլրդ դրամի վարկեր:

«Իրականացրել ենք մոտ 100 մլրդ դրամի մարում: Եվ Արցախին տրամադրված վարկը կազմել է 176 մլրդ դրամ, որը բարձր է եղել նաև պլանավորածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին: Արդյունքում ունենք պետական պարտք, որը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն 186 մլրդ դրամ, իսկ դոլարով արտահայտված՝ 10 մլրդ 637 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նվազել են ծախսերը՝ թե բյուջեի ծախսերի, թե եկամուտների, թե ՀՆԱ-ի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի