Արտաքին 3 տարի առաջ - 15:58 27-05-2023

Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ լուծելու առևանգված քաղաքացիների հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատել բարձրագույն ղեկավարության հետ։ Մենք կցանկանայինք բարձրագույն մակարդակի խորհրդատվություններ անցկացնել՝ մոտ ժամանակներս ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասել է նա։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առևանգումը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև հարաբերությունների ամենացավոտ թեմաներից է։ 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանեց միայն 13 ճապոնացիների առևանգման փաստը և նրանցից 5-ին թույլ տվեց վերադառնալ հայրենիք։ Մյուսները հայտարարվեցին մահացած, իսկ նրանց հարազատներին ուղարկվեցին նրանց մասունքները, որոնց իսկությունը պարզել այդպես էլ չհաջողվեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում