Ներքին 3 տարի առաջ - 12:52 27-05-2023

Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին առաջարկին

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նախօրեին Մոսկվայում կայացած կեսգիշերային հանդիպումներից լրատվական արտահոսքերը անչափ հետաքրքիր բացահայտումների առիթ են տվել. բազմաթիվ վարկածներ են շրջանառության մեջ դրվել՝ պայմանավորված ու միտումնավոր տապալումներից մինչև հերոսական դիմադրություն ցույց տալու հակադիր դիրքերի ամբողջ երկայնքով: Չտրվելով խորքային վերլուծություն ներկայացնելու գայթակղությանը՝ այնուամենայնիվ, մի քանի նկատառումների շուրջ առաջարկում եմ մտածել՝ ներսից մեզ կրծող կասկածները փարատելու մտադրությամբ.

Եվ այսպես, առաջին դիտարկումները վերաբերվում են Հայաստանը նշված հանդիպումներին ներկայացնող Ն. Փաշինյանին.

- Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին իրեն ուղղված առաջարկին,

- Արդյո՞ք այդ «բանավեճից» հետո շարունակվելու են տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու միջոցով Հայաստանը փրկելու հեքիաթների տարածումը,

- Երբ Եվրասիական միության ղեկավարների ներկայությամբ ադրբեջանական կողմը մի քանի անգամ նշում է Խանքենդի անվանումը, այդյո՞ք դրանից հետո նույն համառությամբ շարունակելու եք պնդել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության օգտակարության և Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեր «հայտնագործության» մասին:

Մի երկու հարց էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կարելի է ուղղել (ում ներկայությամբ, իսկ գուցեև անմիջական մասնակցությամբ, այդ ամենը հյուսվում է), բայց առայժմ ձեռնպահ կմնամ նրան հրապարակային դիմելու քայլից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին