Արտաքին 3 տարի առաջ - 14:00 26-05-2023

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային հատուկ կարգավիճակ տրամադրել

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստ են Ուկրաինային հատուկ կարգավիճակ տրամադրել՝ «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» մեխանիզմի ձևով, որպեսզի այդ երկրի համար ապահովեն անհրաժեշտ քաղաքական աջակցություն։ Այս մասին տեղեկացնում է Euractiv լրատվական հարթակը։

Հաղորդվում է, որ մեխանիզմի ստեղծման ծրագրերը կարող են քննարկվել դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Օսլոյում: Բացի խորհրդի ձևից և ժամկետներից, Օսլոյում կքննարկվի նաև Ուկրաինային ռազմական օգնության ավելացման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ լրատվամիջոցի, ամռանը Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են հակահարձակման։

«ՆԱՏՕ-ին անդամակցության Ուկրաինայի հայտը, որը ներկայացվել է ութ ամիս առաջ, այդպես էլ առայժմ մնացել է առանց պատասխանի, բայց, հավանաբար, կդառնա հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը: Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի կարգավիճակի բարելավման գաղափարը թափ է հավաքում»,- հայտնում է լրատվականը։

ՆԱՏՕ-ի մի քանի դիվանագետներ, որոնց անունը չի հրապարակվում, հայտնել են, որ խորրդի ստեղծումը կլինի առաջին քայլը դաշինքի և Կիևի միջև «քաղաքական գործընկերությունն ընդլայնելու» գործում:

Նշվում է, որ նման մեխանիզմը Կիևին թույլ կտա «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» սեղանի շուրջ լինել լիարժեք անդամ, այլ ոչ թե «հրավիրված երկիր», ինչպես հիմա։ Ուկրաինացիները կկարողանան նաև իրենք հրավիրել հանդիպումներ, ինչը կհեշտացնի տեղեկատվության փոխանակումը, այդ թվում՝ մարտի դաշտում իրավիճակի վերաբերյալ։ Բացի դրանից, այդ ձևաչափը բացում է համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ հետախուզական գործունեության, ռազմական արդյունաբերության, համատեղ զորավարժությունների բնագավառում, ինչպես նաև անդամ երկրների զինված ուժերի հետ Ուկրաինայի զինված ուժերի ավելի մեծ փոխգործակցություն։

Անանուն պաշտոնյաները նաև խոստովանել են, որ Ուկրաինայի արագ անդամակցումը ՆԱՏՕ-ին ներկա փուլում անհնար է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով