Ներքին 3 տարի առաջ - 19:30 26-05-2023

Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի պետի տեղակալը մարդկանց մի քանի օր պատանդ է պահել

Oragir.News-ի տեղեկություններով` այս պահին ոստիկանության Մուշի բաժնում մի խումբ քաղաքացիներ բողոք են գրում առ այն, որ Գյումրու Կումայրու բաժնի պետի տեղակալ Արթուր Ղազարյանը, որ հանդիսանում է Գյումրիի «Խաչմերուկ» ռեստորանի սեփականատերը, քաղաքացիներին իրենց կամքից անկախ պատանդ է վերցրել և մի քանի օր պահել է պատանդի կարգավիճակում։

Մեր տեղեկություններով՝ քաղաքացիները ռեստորանում սնվելուց հետո գումարը չեն տվել, արդյունքում Արթուր Ղազարյանը որոշել է նրանց պատանդ վերցնել։

Գյումրիում Արթուր Ղազարյանը հայտնի է իշխանական իր դիրքորոշումներով, նա նաև վարչապետի խորհրդական Նազելի Բաղդասարյանի սիրելին է։

Մենք կապ հաստատեցինք գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ, ով նշեց, որ իրենց կազմակերպությունը նույնպես ահազանգ է ստացել, որ քաղաքացիներին իրենց կամքին հակառակ պատանդ են պահել։

«Այս պահին մենք հետաքրքրվում ենք մանրամասներով , որից հետո նաև կհնչեցնենք մեր գնահատականը ոստիկանության գործունեությունների մասին։

Ցավալի է որ վերջին շրջանում մենք պարբերաբար լսում ենք ոստիկանական ապօրինությունների մասին, պարեկների կողմից բնակարան ային գողություն, թմրամիջոցների շրջանառություն, ինչպես գիտեք որ քաղաքացի սպանվեց, այն դեպքում երբ նրա կողմից չկար դիմադրողականություն ու դա սպանություն էր։ Ես կարծում եմ , որ Վահե Ղազարյանը պետք է նաև այս գործով գնա կոծկելու ճանապարհով։ Եթե ոստիկանության այդ աշխատողը լիներ զոհվածի ծնող, նրան անպայման նրան օրվա իշխանությունները կալանքի կվերցնեն, բայց այս դեպքում կարծում եմ կփորձեն ուղղակի կոծկել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում