Ներքին 3 տարի առաջ - 14:41 26-05-2023

Վերջին զանգն, իրականում, ոչ այնքան ավարտ է խորհրդանշում, որքան՝ սկիզբ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ․

«Սիրելի’ շրջանավարտներ,

շնորհավորում եմ կյանքի նոր` ավելի հասուն և ավելի պատասխանատու փուլ մտնելու առթիվ: Վերջին զանգն, իրականում, ոչ այնքան ավարտ է խորհրդանշում, որքան` սկիզբ:

Այսօր ջերմ, հուզականությամբ լի օր է ձեր, ձեր ծնողների, մանկավարժների համար:

Վաղն, արդեն, դուք եք ձեր որոշումների տերն ու պատասխանատուն լինելու։ Եղեք համարձակ, գնացեք դեպի երազանքը և համոզված եղեք, ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կա գիտելիք ու աշխատասիրություն:
Դուք ոչ միայն մեր ապագան եք, ինչպես ընդունված է ասել, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով