Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:05 25-05-2023

Ով-ով, Փաշինյանը թող խուսափելուց չխոսի, մի քանի տարի է` նրան հրավիրում ենք բանավեճի

Հայաստանում կա՞ մարդ, որ դեռ չի հասկացել, թե ինչ է անում Փաշինյանը, ո՞րն է փակ հանդիպումների գնալու իմաստը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքին, թե ընդդիմությունը խուսափում էր փակ հանդիպումից, հիմա նաև չի գալիս բաց քննարկումների՝ այդպիսով խուսափելով բովանդակային քննարկումներից։

«Կես տարի առաջ մենք հրապարակել էինք փաստաթուղթ, որտեղ հստակ նշված էր, թե ինչի շուրջ է գնում բանակցությունը։ Հրապարակել էր Արմեն Աշոտյանը, դրանից մեկ ամիս անց ես հրապարակեցի իմ հանդիպման մանրամասները Եվրոպացի պաշտոնյայի հետ, որտեղ նույնպես ասվում էր, որ Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին է խոսք։

Գնայի հանդիպման, որ Փաշինյանի՞ց լսեի այդ մասին, ամենաարժանահավատ աղբյուրը նա՞ է։ Ես տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև գիտեմ՝ ինչ է բանակցում, նա Արցախն է հանձնում։ Ինչ վերաբերում է բաց բանավեճին՝ այստեղ էլ ինքն է ստում և խուսափում։

Արդեն երևի մի քանի տարի է, ինչ ՀՀԿ մի քանի գործիչներ, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, նրան հրավիրում ենք բաց բանավեճի՝ Արցախյան հակամարտության թեմայով, որտեղ ինքը չի կարողանա օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքից, թաքնվելով դրանց ձևակերպումներից, թե ինչ հերթականությամբ են մարդիկ խոսում՝ խաբել մեր հասարակությանը։

Դրանից նա խուսափում է, այնպես որ ով-ով, Նիկոլը թող խուսափելուց չխոսի»։

Նա նաև ընդգծեց, որ եթե հանդիպելու են իր հրաժարականի տեքստը քննարկելու՝ խնդիր չի տեսնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»