Ներքին 3 տարի առաջ - 17:30 25-05-2023

Զոհվածի մոր գործով ՔԿ-ում նախաքննությունը շարունակվում է

Այսօր մամուլում հրապարկում եղավ, որ Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարել։

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամայնն Oragir.News-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը։ «Այս պահին նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը տեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

Զոհված զինծառայողների ծնողները հերքեցին այդ տեղեկությունը, ավելին՝ տեսանյութ հրապարակեցին, որ Փաշինյանի որդին ինքնակամ է նստել իրենցից մեկի ավտոմեքենան:

Այնուհանդերձ ոստիկանության կարմիրբերետվորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնաշղթաներով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին:

Դատարանը հերոսածին մորը 1 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում