Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:18 25-05-2023

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի կայուն լուծումների վրա. ՌԴ փոխարտգործնախարար

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, ընդ որում, ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա մատնանշել է, որ «հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ իրենք չեն կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին»։

«Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»։

«2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո առաջնորդների եռակողմ հայտարարությունն ընդգծում է խաղաղության պայմանագրի կնքմանն ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար», - հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացման համատեքստում»։

«Դրանք կազմում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքը և ձևավորում են ճանապարհային քարտեզ Բաքվի և Երևանի հաշտեցման համար: Այն ներառում է քայլեր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացման համար»,- ասել է նա:

Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ Ռուսաստանն օգնում է «կողմերին ընդհանուր լեզու գտնել, համաձայնության գալ և իրենց հարմար փոխզիջումների գնալ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի