Արտաքին 3 տարի առաջ - 19:30 24-05-2023

Էրդողանը մտադիր է 500 հազար փախստականների վերադարձնել Սիրիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մինչև 500 հազար սիրիացի փախստականների Սիրիա վերադարձնելու գործընթացի մեկնարկի մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Անկարայում ունեցած նախընտրական ելույթի ժամանակ։

Էրդողանն ընդգծել է, որ հարյուր հազարավոր սիրիացիներ կտեղավորվեն Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի վերահսկողության տակ անցած տարածքներում հատուկ կառուցված տներում: Նրա խոսքով՝ արդեն կառուցված տների հետ մեկտեղ, մեկ միլիոն փախստականների տեղավորելու համար Սիրիայի տարածքում Կատարի աջակցությամբ իրականացվում է տների կառուցման մեկ այլ ծրագիր։

Վերջինս հայտնել է նաև, որ Անկարան իր միգրացիոն քաղաքականության մեջ հաշվի է առնում աշխարհի առաջատար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի փորձը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում բավականին ակտիվորեն շահարկվում է այդ երկրում գտնվող սիրիացի փախստականների թեման։ Ավելի վաղ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ ընտրվելու պարագայում երկրից կվտարի բոլոր փախստականներին։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում