Ներքին 3 տարի առաջ - 21:05 24-05-2023

Մուգ ապակիներով մեքենաների վարորդները փաստի առաջ են կանգնած. ապակի չի ճարվում

«Կա օրենքի պահանջ, և այդ պահանջը վաղուց կա, որը ժամանակին չի կատարվել, իսկ հիմա ուզում են ի կատար ածել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանը՝ խոսելով ապակիների լուսաթափանցելիության 70%-ի պահանջից։

Հիշեցնենք՝ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Խոսելով պահանջի հետևանքով առաջացող խնդիրներից՝ Քեհյանը նկատեց. «Խնդիրներ կունենան այն վարորդները, ում ապակիներն են մուգ, այլ ոչ թե թաղանթները, և իրենց մեքենաների ապակիներից ներկայումս չեն արտադրում և չեն կարողանալու ճարել, չգիտեն, թե ինչպես փոխարինեն»,- ասաց Քեհյանը և հավելեց, որ տեղեկություն չունի, թե քանի վարորդ կարող է կանգնել նման խնդիր առջև։

Քեհյանը ընդգծեց, որ նախկինում ավտոմեքենաների տեխնիկական չափանիշները այլ իրավական ակտերով էր կարգավորվում, բայց դա ներկայումս ուժ չունի, քանի որ մեկ այլ իրավական ակտով է կարգավորվում, ԵԱՏՄ կանոնակարգերով և ԵԱՏՄ հանձնաժողովի որոշմամբ։

Համեմատելով ներկայում և նախկինում եղած մգացման թույլատրելի չափը՝ Քեհյանը նշեց. «Եթե չեմ սխալվում, 5 տոկոսի շեղում կա, կողային ապակիների մասով չէ, դիմայինը 5 տոկոսի տարբերություն կա»,-ասաց Քեհյանը և հավելեց, որ հիմա ավելի բարվոք վիճակում է։

Հարցրինք Քեհյանին՝ իսկ հնարավորություն ունեն վարորդները ինչ-որ ձևով շրջանցել փոփոխությունը ասաց, որ դա վարորդն է որոշում, եթե պատրաստ է տուգանքը վճարել, կարող է շրջանցել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում