Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:23 24-05-2023

Կարող է ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, մյուս անկլավներն էլ թող մնան մեր տարածքում. Փաշինյան

Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց: Օրինակ՝ 1999թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը:

««Հարցը քաղաքական և իրավական կողմ ունի։

Քաղաքական մակարդակում Մյունխենում, Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցություն. մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկալվների գոյությունը։ Այսինքն, կա Արծվաշեն, որը պատկանում է, պատկանել է Հայաստանի Հանրապետությանը և կան անկալվներ, որոնք հիմա Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Այո։ Քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք։ Ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք։

Հիմա, երբ արձանագրում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29,8 հազար և 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունները, հարց է ծագում՝ բա այս հարցը։

Լուծման երկու տարբերակ կա. որը սահմանից այն կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, գտնվում է սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում։

Կամ եթե կողմերից մեկը չի ուզում։ Օրինակ սա էլ է հարց։ Պատկերացնում ենք՝ մենք գնանք, ասենք, չենք ուզում Արծվաշենը, մյուսները թող մնան մեր տարածքում։ Ենթադրենք։ Բայց այստեղ էլ իրավական հարցեր, նրբություններ կան, որովհետև ՀՀ ինքնիշխան տարածքից ո՞վ կարող է հրաժարվել: Էդտեղ որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ և իմ պատկերացմամբ սա այն կետն է, որտեղ ճկունության մեծ տեղ կա»:

«Խաղաղության պայմանագրի նախագծում մենք ունենք հոդվածներ, որոնց շուրջ կա համաձայնեցում, կան հոդվածներ, որոնք շուրջ դեռևս չկա։ Այդ թեմայի վերաբերյալ որևէ վերջնական համաձայնեցում չկան, կան մտքեր, որոնցից որևէ մեկը մերժված չէ»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանի հետ կլինի հստակ պայմանավորվածություն, ինքը կգա ու կասի՝ հարցի լուծման շուրջ հստակ պայմանավորվածություն կա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»