Եկեք հետ տանք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 21:00 22-05-2023

Շուշին և Բախմուտը գրավումից հետո. 2020 vs 2023

Ինչպես հայտնի է, նախօրեին ամիսներ շարունակ տևած կատաղի մարտերից հետո ռուսական զինված ուժերին հաջողվեց վերահսկողություն սահմանել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի նկատամաբ։ Քաղաքի համար մարտերը շարունակվում էին դեռևս նախորդ տարվա ամառվանից, իսկ այս տարվա հունվարից դրանք էլ ավելի էին ուժգնացել։

Չնայած ռուսական կողմի ջանքերին ուկրաինական ուժերը Բախմուտում կատաղի դիմադրություն էին ցույց տալիս և մի շարք փորձագետներ պնդում են, որ ռուսները Բախմուտը վերցրել են թաղամաս առ թաղամաս, իսկ երբեմն՝ փողոց առ փողոց։

Ուսումնասիրելով Բախմուտը վերջնականորեն գրավելուց հետո քաղաքից տարածված կադրերը՝ պարզ է դառնում, որ այն ամբողջովին վերածվել է ավերակների և ուրվական քաղաքի։ Ստեղծված իրավիճակում քաղաքը վերականգնելու և այնտեղ բնականոն կյանք հաստատելու ռուսական կողմից պահանջվելու է չափազանց երկար ժամանակ և ահռելի ֆինանսական միջոցներ։

Միևնույն ժամանակ Բախմուտից ստացված տեսանյութերն ուսումնասիրելիս շատերը հիշում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից Շուշիի օկուպացիայից հետո տարածված տեսանյութերը, որտեղ քաղաքը լիովին անվնաս էր մնացել, իսկ եթե համեմատենք Բախմուտի հետ, ապա կարող ենք ասել, որ Շուշիում անգամ ապակի չէր կոտրվել։ Ամբողջովին անվնաս էր մնացել անգամ Շուշիի քաղաքապետարանի շենքը, որի առաջ կանգնած ադրբեջանցի զինվորականները զեկուցում էին այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, որ իրենց հաջողվել է Շուշին գրավել։

Շուշիի համար մարտերը սկսել էին 2020 թվականի հոկտեմբերի վերջին օրերին։ Հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակից հայտնում էր, որ թշնամին գտնվում է քաղաքից մի քանի՝ առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա։ Մարտերը շարունակեցին նոյեմբերի առաջին օրերին, և քաղաքում գտնված մի շարք անձանց խոսքով՝ հայկական կողմը քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է նոյեմբերի 6-ին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշին գրավելու մասին հայտարարեց նոյեմբերի 8-ի երեկոյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է