Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:21 22-05-2023

2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր հարկեր՝145.6 մլրդ դրամ. Փաշինյան

2022 թվականի պետական բյուջեից հարկային եկամուտների փաստացի կատարողականը 1 տրիլիոն 926 մլրդ դրամ։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդարադառնալով 2022 թվականի պետական բյոււջեի կատարողականին։

Նրա խոսքով՝ այն 2020 թվականի բյուջեի նախատեսված գումարից ավել է 82 մլրդ դրամ:

Ըստ Փաշինյանի՝ 2022 թվականին հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշից ավել է 768 մլրդ դրամով կամ 66 %-ով, իսկ կապիտալ ծախսերը ավել են եղել 167 %-ով:

Հիշեցնելով, որ պետությունը 21.8 % բաժնեմաս է ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և 2021 թվականի վերջից մասնակցում է կոմբինատի կառավարմանը՝ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր145.6 մլրդ դրամ․ «Սա շուրջ 7 մլրդ դրամով ավելին է 2012-2017 թվականներին ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերը միասին վերցրած»:

Փաշինյանը հայտնեց, որ 2023 թվականի առաջին 4 ամիսներին պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցրած 2001-2010 թվականների տարիների ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»