Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:37 22-05-2023

Իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, նա իր փաստարկներով ինձ զրկել է այդ հնարավորությունից. Փաշինյան


Ոչ, ես իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը։

«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։

Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչև վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել, և երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր ամբողջ նպատակն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրանից հետո չունի որևէ փաստարկ՝ որդուն կոչով կամ խնդրանքով դիմելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան