Միտք Ներքին 3 տարի առաջ - 18:12 20-05-2023

Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ

Թող ինձ ներեն մինչ այսօր Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, բայց տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԵԹԵ․․․
Թող ինձ ներեն մինչ այսօր Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, բայց տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ։ Համոզված եմ , որ նույնիսկ ստալինյան շրջանում , նման բան՝ կալանավորել Հայրենական պատերազմում զոհվածի մորը, անհնար է պատկերացնել։

Բռնապետիկի հրահանգը կատարող այս ողորմելի քննիչ-դատաղազ-դատավորներն այս որոշումով, իրականում կալանավորեցին ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե այս կալանքը չդառնա համազգային ընդվզման և ապստամբության առիթ, ուրեմն իսկապես ողջ հայ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը և շուտով կկորցնի նաև հայոց պետությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մեկ ամսով, այս պահին նրա աջակիցները բողոքիւ ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում