Ներքին 3 տարի առաջ - 11:42 20-05-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Lexus-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ա․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Էդգար Ս․-ն և 43-ամյա Էդգար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներին օգնել են վարորդը և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջինն բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և քննչական բաժնի աշխատակիցները: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ավտոմեքենան պարեկների և քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով տեղափոխվել է Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով