Արտաքին 3 տարի առաջ - 17:00 19-05-2023

Էրդողանն իրեն բռնապետ չի համարում, քանի որ անցել է երկրորդ փուլ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի բնակչությունը ժողովրդավարության նորմերին ամուր հավատարմություն կցուցաբերի։ Այս մասին Էրդողանն ասել է CNN International-ին տված հարցազրույցում։

Էրդողանն ընդգծել է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ ընտրողները ռեկորդային մասնակցություն են ցույց տվել՝ մինչև 90 տոկոս։ Նրա խոսքով՝ քվեարկության մասնակցության այս ցուցանիշը չափազանց բարձր, և նման ցուցանիշ գրանցվել է միայն սահմանափակ թվով երկրներում։

Վերջինս միևնույն ժամանակ խստորեն հերքել է բռնապետ լինելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատությունները։ Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իր գլխավորած Ժողովուրդ դաշինքը խորհրդարանում մեծամասնություն է ստացել, մինչդեռ ինքը որպես նախագահի թեկնածու անցել է երկրորդ փուլ։

«Կարո՞ղ է քաղաքական գործիչը որակվել որպես բռնապետ, եթե անցնում է ընտրությունների երկրորդ փուլ: Սա է այսօրվա Թուրքիայի իրականությունը։ Ժողովուրդ դաշինք հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ 322 մանդատով, և նրա նախագահի թեկնածուն անցնում է ընտրությունների երկրորդ փուլ։ Ի՞նչ բռնապետության մասին կարող է խոսք լինել այս դեպքում»,- հայտարարել է նա։

Պատասխանելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաջողության պարագայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ երկխոսությունը շարունակելու պլանների մասին հարցին՝ Էրդողանը նշել է, որ աշխատելու է Բայդենի հետ։ Նա հայտնել է նաև, որ եթե Բայդենի փոխարեն մեկ այլ քաղաքական գործիչ գա Սպիտակ տուն, ապա նրա հետ նույնպես կաշխատի։

Թուրքիայի առաջնորդը միևնույն ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ չի կիսում Արևմուտքի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումը հեռու է հավասարակշռված լինելուց։ «Ռուսաստանի նման պետության նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքը շատ ավելի ճշգրիտ մոտեցում կլիներ։ Այսինքն՝ Արևմուտքը կարող է պարոն Պուտինի հետ հարաբերությունները խթանելու հարցում նույն դիրքորոշումն ունենալ, ինչ ես։ Որովհետև աշխարհում մենք բոլորս միմյանց կարիքն ունենք»,- ասել է նա:

Վերջինս բերել է Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի օրինակը՝ ընդգծելով, որ դրա միջոցով այս պահին բավարարվում են արևմտյան, այլ նաև աֆրիկյան պետությունների կարիքները։ Նա հիշեցրել է, որ նախօրեին հաջողվել է գործարքը երկարաձգել ևս երկու ամսով։ «Ինչպե՞ս է հնարավոր եղել դրան հասնել: Այս ամենը պարոն Պուտինի հետ հարաբերությունների առանձնահատուկ մակարդակի շնորհիվ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան