Ներքին 3 տարի առաջ - 16:15 19-05-2023

Սա մի դիտավորյալ սարքած գործ էր, որ հասարակությանը շեղի իրականությունից. զոհվածի մայր

«Շատ վիրավորված եմ ու շատ նեղված, որ մի դավաճանի համար կարող են հերոսի մորը ձերբակալեն։ Որպես զոհված հերոսի մայր դիմում եմ այն մարդկանց, ովքեր քննադատում էին Գայանեին։ Ձերբակալում են էն ծնողին, ով իշխանության կազմակերպած խրախճանքին չի մասնակցել, իրենց երգի տակ չի պարել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Տիկին Նաիրան ասում է, որ հիմա որդեկորույս ծնողների միակ նպատակը արդարության հասնելն է, որ իրենց զավակներին մատաղ անողները ենթարկվեն պատասխանատվության։

«Ուղղակի սա մի դիտավորյալ սարքած գործ էր, որ հասարուկությանը շեղի իրականությունից, որ հանգիստ խղճով իր սև գործին անցնի, այսինքն՝ հողերը հանձնի, ոնց պատրազմից առաջ շեղեց Գագիկ Ծառուկյանի ձերբալալությամբ»,- ընդգծեց Նաիրա Մարգարյանը։

«Վիրավորական ,որ Փաշինյանի տղայի մազը մի թեթև ծռվել է ինչ արագի մեջ զոհված ծնողներին ձերբակալին, բայց մեր լույս տղեքին, որ տարան հատուկ նվեր տվին թուրքին՝ ոչ մի մեղավորի, ոչ մի դավաճանի պատասխանատվության չկանչեցին»,- նշեց Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում