Ներքին 3 տարի առաջ - 20:07 18-05-2023

Տեղի են ունեցել արդարադատության և իրավապահ մարմինների աշխատանքային խմբերի նիստերը

Մայիսի 17-18-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի համանախագահությամբ տեղի են ունեցել արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը:

Նիստերին մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, Արդարադատության, ՆԳ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, վարչապետի աշխատակազմի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի և այլ կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ չնայած մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին, Հայաստանը հաստատակամորեն կյանքի է կոչում ամուր ժողովրդավարություն կառուցելու իր նպատակը: Ընդգծվել է, որ վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել այս առումով, և ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը և օրենքի գերակայության ու արդարության ապահովմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում առանցքային է ԱՄՆ հետ սերտ համագործակցությունը ու տարիներ շարունակ ամերիկյան կողմի ցուցաբերած աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանմանը և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների ամրապնդմանը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին: Քննարկվել են կառավարության ռազմավարական հաղորդակցության կարողությունների ամրապնդման ու այս ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև մասնակցային կառավարման խթանման հարցերը:

Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և իրականացվելիք քայլերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան