Ներքին 3 տարի առաջ - 18:39 18-05-2023

Փաշինյան Աշոտը տուժող է ճանաչվել

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, երեկ՝ մայիսի 17-ին, տեղի ունեցած միջադեպի գործով տուժող է ճանաչվել։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն։

Այս հրապարակումից կարճ ժամանակ անց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հայտարարությամբ հանդես եկան, նշեցին, որ դա ապատեղեկատվություն է, անգամ տեսանյութ հրապարակեցին, որ Աշոտ Փաշինյանն իր կամքով է նստել։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը ըեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Զոհված զինծառայողների ծնողները հերքեցին այդ տեղեկությունը, ավելին՝ տեսանյութ հրապարակեցին, որ Փաշինյանի որդին ինքնակամ է նստել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ավտոմեքենան: Այնուհանդերձ ոստիկանության կարմիրբերետավորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնաշղթաներով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին երեկ երեկոյան ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք նաև, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր տեսակցել է զոհված զինծառայողի մորը, ապա հայտնել, որ Գայանե Հակոբյանը հացադուլ է հայտարարել և սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»