Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:20 18-05-2023

Ձեր ուժը միայն կանանց է պատում․ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը՝ ոստիկաններին

Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։ Զոհված զինծառայողների ծնողները սպասում է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով բերման ենթարկված ընկերների ճակատագրին։

Բերման ենթարկված երեք տղամարդկանց ազատ են արձակել, իսկ Գայանե Հակոբյանին ձերբակալել են, քանի որ նա է եղել այն մեքենայի ղեկին, որը, ինչպես պնդում են ծնողները, ինքնակամ նստել է Աշոտ Փաշինյանը։

Այնտեղ են նաև ԱԺ պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Ասպրամ Կրպեյանը։ Ոստիկանները նրանց ևս թույլ չեն տալիս մտնել Ոստիկանության շենք։ Ոստիկանները քաշքշեցին են պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, ինչից հետո լարված իրավիճակ ստեղծվեց։

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, որը ևս այնտեղ է գտնվում, ասաց, որ օրենքի մարդը ևս օրենք է խախտում։

«Դուք իրավունք չունեք օրենք խախտելու, հարգելի՛ օրենք պահողներ, հարգելի՛ Նիկոլի ոստիկաններ, թուրքի՛ն ծառայողներ, ձեր ուժը միայն կանանց վրա ա պատում։ Հերոս ծնած մորն եք ձերբակալում, պատգամավորին եք լխճում»,- ասաց դերասանուհին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում