Ներքին 3 տարի առաջ - 22:08 17-05-2023

ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում Պանամայի առաջին դեսպանն անդրադարձել են երկկողմ զարգացման հնարավորություններին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին մայիսի 17-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պանամայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռոլանդո Էնրիկո Բառոու Նոադը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով Պանամայի առաջին դեսպանի՝ Հայաստանում նշանակման առթիվ, ԱԳ նախարարի տեղակալը պանամացի դիվանագետին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:

Պանամայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հանձնառությունն է հայտնել ներդնել ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման համար:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, ի թիվս այլոց քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, իրավական դաշտի զարգացմանը, ինչպես նաև համագործակցության և շփումների ակտիվացմանը բազմակողմ հարթակներում:

Պարույր Հովհաննիսյանը պանամացի դիվանագետին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումների կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը և վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան