Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:24 17-05-2023

Զոհվածի մայրն Աշոտին ասել է՝ գնանք «Եռաբլուր», տես՝ ինչ են արել հերդ ու մերդ, ինքը հանգիստ նստել է մեքենան․ Գարիկ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» տարածված տեղեկությունը, թե ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։

«Այսօր Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց հետո նկատել ենք Աշոտ Փաշինյանին։ Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տես՝ ինչ են արել հերդ ու մերդ։

Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը և նստել։ Ես Աշոտին մատով չեմ կպչել, բառ չեմ փոխանակել հետը»,- ասել է Գարիկ Գալեյանը։

Նա նաև հերքել է կայքի տեղեկությունը, թե Աշոտ Փաշինյանը մեքենայից նետվել է դուրս և ընկել մեկ այլ ծնողի մեքենայի տակ։

«Ավտոմեքենայում եղել են Աշոտ Փաշինյանը ու Ժորայի մայրիկը։ Նա ճանապարհին դուռը բացել և դուրս է նետվել։ Ես մի կերպ եմ արգելակել, որ ավտոմեքենայիս տակ չընկնի։ Դրանից հետո Աշոտը փախչել է՝ չենք էլ նկատել ինչպես։ Ի վերջո, տեսախցիկներ կան, թող տեսնեն՝ ինչ է եղել»,- ասել է Գալեյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան