Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:30 16-05-2023

Անզորությունը փոխարինել պայքարով, ոչ թե Նիկոլի դեմ, այլ համակերպվելու

«Մենք խնդիր ունենք՝ իրավիճակը հստակ բնութագրելու, մենք ներկայումս ընկած ենք անբովանդակ գործունեության փակ շղթայի մեջ, բացարձակ որևէ իմաստ և արդյունք չկա։ Թեպետ մեր մղումները կարող են շատ ազնիվ լինել, բայց արդյունավետության տեսակետից դրանք զրո են, որովհետև մենք չենք պատկերացնում, թե մենք ումից ենք ուզում և ինչ ենք ուզում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպումից հետո հասարակության ու ընդդիմության արձագանքին ու գործողությունների բացակայությանը։

«Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր հանրային բարձր ընկալում ունեցող մարդիկ ամբողջ օրը վերլուծում են տարբեր իրականություններ, թե ինչ կլինի սրանից հետո, ինչ չի լինի։ Ես անընդհատ այդ մարդկանց հարց եմ տալիս, ինչ է տալու դա ձեզ, ինչ է տալու մեզ։ Այսինքն, մենք մոլորություն ունենք, որ իշխանությունը ամեն գնով նպատակ ունի Արցախը պահել հայկական, բայց ճանապարհը չի՞ գտնում, որ դուք ձեր վերլուծություններով փորձում եք օգնել նրան, բնականաբար, ո՛չ։ Դրա մասին հենց իշխանությունն է խոսում։ Հետևաբար, ինչ պետք է անենք մենք։ Հասարակությունում այլևս շուտվանից փոխհամաձայնության գաղափար չկա, և սրա մասին որևէ մեկը չի ուզում բարձրաձայն խոսել։ Արցախը այլևս կոնսեսուսային գաղափար չէ հասարակության համար։ Ես, իհարկե, չեմ ասում, որ պետք է հաշվի նստենք դրա հետ ու մոռանանք Արցախը։ Դա հետևանքն է այն իրականության, որի կրողը մենք ենք։ Հոլովակը, որ մենք ունենք, կոնցեպտուալ փոփոխության սկիզբն է ազդարարում, եթե ուշադրություն դարձրած լինեք, ասվում է «հեղափոխություն ոչ թե փողոցում, այլ գիտակցության մեջ»․ սա քաղաքակրթական կատեգորիա է, որովհետև փողոցում հեղափոխությունը հասունացած պահանջմունքի արտահայտման ձևերից մեկն է ընդամենը։ Եթե հասարակության մոտ այդ պահանջմունքը ձևավորված չէ, ում եք հանում փողոց»։

Նա ընդգծեց, որ անզորության օրակարգը պետք է փոխակերպել պայքարով։

«Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իր տեղում վառել պայքարի կրակը, ոչ թե պայքար Նիկոլի կամ մնացածի դեմ, այլ այն դրսևորման դեմ, որ մեզ կասի, որ դուք պետք է համապերպվեք, որ դուք այլընտրանք չունեք։ Այդ երևույթի դեմ պետք է համատարած ընդվզում սկսվի։ Այդ կրակը կամ այդ օջախները եռում են ամբողջ հասարակությունում, երբ մարդիկ այլևս չեն կարողանում համակերպվել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում