Ներքին 3 տարի առաջ - 19:20 16-05-2023

Բաբայանի հանրահավաքը սահուն է ընթացել՝ իշխանության հետ պայմանավորվածությամբ

Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվեց Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքը։ Հանարահավաքից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ գրառմամբ, որով հավաքի ներկայացուցիչներին առաջարկում էր մայիսի 16-ից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ՝ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չի ուզում հանրահավաքին գնահատական տալ այն առումով, որ այդ օրակարգով հետաքրքրված չէ։

«Կա քաղաքական ուժ, որը պաշտոն ստանալու հավակնություն ունի և բավականին հայտնի մեթոդներով փորձում է այդ պաշտոնը ձեռք բերել։ Ես չեմ կարծում, որ հանրահավաքին մարդկանց շատ կամ քիչ լինելը որևէ դերակատարություն ուներ, քանի որ սահուն, պլանավորած սցենարով ստացվեց ամեն բան»,- նշեց Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ որոշակի պայմանավորվածություն կար հանրահավաքի կազմակերպիչների և իշխանության միջև։

«Այնտեղ 1000-1500 մարդ կար, իսկ դրանից առաջ 10-15 հազար մարդ էր հավաքվել և հստակ պահանջներ ուներ նաև Արցախի իշխանություններից, իհարկե նրանց ցանկությունը պաշտոն ունենալը չէր, հետևաբար երեկվա այդ հանրահավաքի ժամանակ ԱԺ-ի նախագահը հանրահավաքում ելույթ ունեցավ, մի տեսակ ամեն ինչ սահուն գնաց, կարծես ինչ-որ պայմանավորվածություն երևաց»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ Բաբայանը հավակնում է այնպիսի պաշտոնի, որը արտաքին քաղաքականություն չի իրականացնում։

«Նման պաշտոն ունենալու դեպքում խոսել Արցախի փրկության կամ Արցախի պաշտպանության մասին այդքան էլ իրատեսական չէ, որովհետև պետնախարարը չի համակարգում արտաքին գործերի նախարարությունը, չի համակարգում ուժային կառույցները, հետևաբար ներքին ինչ-որ տնտեսական հարցերի համակարգման մասին կարող է խոսք գնալ և այդ պարագայում ծրագիրը ներկայացնել որպես Արցախի փրկության ծրագիր իրատեսական չեմ համարում»։

Հակոբյանը հավելեց, որ Բաբայանի ներկայացրած ուժը, իր հուշագրի շրջանակներում ունի իրեն հատկացված պաշտոններ և հիմա էլ հավաքնում է պետնախարարի պաշտոնը ունենալ։

Հակոբյանը հավելեց նաև, որ նման քայլերում տեսնում է միտում հանրությանը իրականությունից շեղելու և թմրեցնելու ուղղությամբ տանելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»