Ներքին 3 տարի առաջ - 18:54 16-05-2023

Բարեկամական հարաբերությունների մասին հուշագիր է կնքվել Վայոց ձորի մարզի և Չինաստանի Անհոյ նահանգի միջև

Մայիսի 15-ին կնքվել է միջմարզային բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման գործընթացի համար։
Հուշագիրը ստորագրվել է Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի և Անհոյ նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Ցին Ծյունֆենի կողմից։

Այդ համագործակցությունը էլ ավելի ամրապնդվել է երկու մարզկենտրոնների՝ Եղեգնաձորի և Հեյֆեյի միջև քույր քաղաքներ դառնալու մտադրության մասին հուշագրով, որը ստորագրել են Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը և Հեյֆեյ քաղաքի փոխքաղաքապետ Չժաո Մինը։

Առցանց ձևաչափով իրականացվող ստորագրման արարողությանը մասնակցում էին Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը, բարձրաստիճան այլ հյուրեր։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ մշտապես բարձր են գնահատել երկու ժողովուրդների միջև դարերից բխող բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, և հպարտ են, որ հուշագրերի ստորագրմամբ հնարավորություն ունեն ընդլայնել հայ-չինական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և իրենց փոքրիկ, բայց արժեքավոր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում։

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին, գոհունակությամբ ընդգծվել է, որ հուշագրերի ստորագրումը կարևոր իրադարձություն է Վայոց ձորի մարզի և Անհոյ նահանգի համար, որը նոր էջ է բացում մշակույթի, զբոսաշրջության, կրթության և տնտեսության ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան