Արտաքին 3 տարի առաջ - 19:45 15-05-2023

Բաքուն Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը համարում է արդյունավետ

Պաշտոնական Բաքուն մայիսի 14-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հինգերորդ հանդիպումը համարում է արդյունավետ և արդյունքի հասնելու կողմնորոշված՝ հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ բրյուսելյան ձևաչափով հանդիպման վերսկսումը գրեթե 9-ամսյա ընդմիջումից հետո, որի պատճառը «գործընթացին միջամտելու և տարբեր պայմաններ առաջ քաշելու փորձերն էին», կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսության խրախուսման տեսանկյունից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման հարցերում կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Ադրբեջանական կողմը պնդել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ իր «սկզբունքային դիրքորոշումը» ևս մեկ անգամ ներկայացվել է կողմերի։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ առանձնահատուկ նշանակություն ունեն պետությունների տարածքային ամբողջականության հարգման և այս համատեքստում Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունման հարցերը։ «Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել քննարկելու հումանիտար հարցեր, որոնք առնչվում են հետհակամարտային կարգավորմանը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և ականազերծման ոլորտում աշխատանքների արագացման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը հավելել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգային սահմանների հարգման հիման վրա, տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու միակ ճանապարհն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի