Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:23 15-05-2023

ԴՆԹ-ով իբր հաստատված մասունքները հուղարկավորելուց հետո ծնողները գտել են իրենց որդու ամբողջական մարմինը

Վերջերս հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանի մայրը՝ տիկին Ալինան, Մեծամորի դիահերձարանում գտել է զոհված որդու ամբողջական մարմինը՝ ամբողջությամբ ճանաչելի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ծնողները մասունքներ են հողին հանձնել, բայց կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գտնվող դիահերձարաններում գտել են իրենց որդիների ամբողջական մարմինները և ստիպված են եղել արտաշիրիմում անել։

44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի N զորամասից առաջնագիծ մեկնած և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները մեզ հետ զրույցում պատմեցին, որ նման դեպք իրենց հետ էլ է պատահել․ «Երկու տարի առաջ՝ 2021 թվականի ապրիլի 6-ին, մենք պարզեցինք, որ զոհված զինծառայող Տ․ Գասպարյանի ծնողներին 2 մասունք էին տվել, հուղարկավորությունից շուրջ 2 ամիս հետո նրանք Մեծամորի դիահերձարանում գտել էին իրենց որդու ամբողջական մարմինը։

Բնականաբար արտաշիրիմում արեցին, իսկ Հերացին այդ արտաշիրիմում արած ոսկորը, որն իբր ԴՆԹ-ով 2 անգամ հաստատվել էր, տվեցին մեկ ուրիշ ծնողի, այս անգամ էլ նրան վստահեցրին, որ նրա որդու մասունքներն են»։

Հարցին՝ ապացույցներ ունե՞ք, որ արտաշիրմում է եղել, անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ասացին՝ տեսանկարահանել են գերեզմանատունը, որտեղ 2021 թվականի ապրիլի 6-ի վաղ առավոտյան Տ․ Գասպարյանին ամբողջական մարմինն են հողին հանձնել․ «Մասունքները 2021 թվականի փետրվարի 22-ին էին հողին հանձնել, բայց ապրիլի 6-ին, առավոտյան ժամը 5-ին արտաշիրիմում են արել և հուղարկավորել են Տ․ Գասպարյանի ամբողջական մարմինը։

Նիկոլի իշխանությունը, Առողջապահության նախարարութունը, Հերացու դատաբժշկական գիտագործնական կենտրոնը պատասխան են տալու այս ամենի համար․․․»։

Անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների կողմից մեզ տրամադրված տեսանյութից հանված են զոհված զինծառայողի և նրա ծնողների անունները։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»