Ներքին 3 տարի առաջ - 17:18 15-05-2023

Բերձորի տարհանումը կազմակերպած Խանումյանն արցախցիներին հրավիրել էր Սամվել Բաբայանի հանրահավաքին

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանն այսօր՝ մայիսի 15-ին, Վերածննդի հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը ներկայացնելու համար։ Նա հավակնում է Արցախի պետնախարարի պաշտոնին։

«Նրանք ովքեր ուզում են ապրել Արցախում, մայիսի 15-ին մի մարդու պես դու´րս գան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Բաբայանը։

Սամվել Բաբայանի թիմակիցներից Հայկ Խանումյանը, որը Արայիկ Հարությունյանի նախագահության օրոք զբաղեցրել է Արցախի ՏԿԵ նախարարի պաշտոնը և աչքի է ընկել հատկապես նախորդ տարի օգոստոսին Բերձորը, Աղավնոն և Ներիքն Սուսը թշնամուն հանձնելուց առաջ արցախցիների տարհանումը կազմակերպելով, ևս կոչ է արել, որ մարդիկ դուրս գան հրապարակ։

«Արցախի պետնախարարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումն ամբողջովին տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ։ Բաբայանը Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարն է, վայելում է նաև այլ պատգամավորների աջակցությունը․․․ Մայիսի 15֊ը ջրբաժանի օր է, կամ կկարողանանք ստեղծել պատասխանատու կառավարություն, հաստատել կարգապահություն, վերակառուցել բանակն ու դուրս գալ այս անարժանապատիվ վիճակից, կամ էլ կհետևենք թշնամու գործողություններին և դրանց նկատմամբ մեր իշխանությունների անգործությանը, բանակի կազմալուծմանը, ծանր տեխնիկայի դուրսբերմանը, բնակչության արտագաղթին, Արցախի ոչնչացմանը»,- գրել է Խանումյանը։

Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքի կադրերից երևում է, որ շատ քիչ մարդ է դուրս եկել հրապարակ։ Նա հավաքվածներին ներկայացրեց 5 կետ, որոնք ըստ իրեն առաջնային լուծման կարիք ունեն․ «Առաջնայինը մեր պաշտպանությունն է, որովհետև առանց պաշտպանության ոչինչ չենք կարողանալու անել․․․»։

Հասկանալու համար, թե ինչ գործընթաց է հաջորդելու այսօր կայացած հանրահավաքին Oragir.News-ը կապ հաստատեց Հայկ Խանումյանի հետ, վերջինս, սակայն հրաժարվեց հարցերի պատասխանել։ «Կներեք, զբաղված եմ, հիմա չեմ կարող խոսել»,- ասաց Խանումյանը և անջատեց հեռախոսը։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են