Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 15-05-2023

Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի Թուրքիայի ժողովրդի ընտրությանը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվան մեծ հետաքրքրությամբ է հետևում այս օրերին Թուրքիայից եկող լուրերին, որտեղ նախօրեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ էին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի Թուրքիայի ժողովրդի կատարած ընտրությանը։ «Իհարկե, մենք այս օրերին մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ ենք հետևում Թուրքիայից եկող լուրերին: Մենք հարգում ենք և հարգանքով կվերաբերվենք թուրք ժողովրդի ընտրությանը: Բայց ամեն դեպքում, մենք ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի, կխորանա և կընդլայնվի»,- ասել է նա:

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ Մոսկվայի և Անկարայի համագործակցությունն իսկապես փոխշահավետ է և համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին և Թուրքիային միավորում է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շատ լայն շրջանակ։

«Թուրքիայի Հանրապետության հետ մեզ միավորում է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շատ լայն շրջանակ՝ լինի դա էներգետիկա, զբոսաշրջություն, առևտուր, գյուղատնտեսություն, ավտոմոբիլային տրանսպորտ, օդային տրանսպորտ և այլն։ Սա համագործակցություն է, որն իսկապես փոխշահավետ է, այսինքն՝ բացարձակապես համապատասխանում է թե՛ թուրք ժողովրդի, թե՛ Ռուսաստանի Դաշնության ժողովրդի շահերին»,- կարծում է նա։

Կրեմլի ներկայացուցիչը միևնույն ժամանակ անդրադարձել է «թուրքական մայդան» ամերիկյան կազմակերպության ռիսկերի մասին, որոնք քննարկվում են փորձագիտական ​​հանրությունում։ «Թուրքիան հասուն ժողովրդավարություն է, ուժեղ ինքնիշխան երկիր, որն, իհարկե, ի վիճակի է ապահովել թափանցիկ, ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ և կանխել ցանկացած անօրինական գործողություններ, մենք դրանում կասկած չունենք»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այս պահի դրությամբ հրապարակված արդյունքների համաձայն՝ նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին և ամենայն հավանականությամբ նախագահի ընտրությունը կտեղափոխվի երկրորդ փուլ։ Ներկա պահին Էրդողանը ստացել է ձայների 49.42%-ը, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.95%-ը։ Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանի օգտին քվեարկել է ընտրողների 5.20%-ը, իսկ ընդդիմադիր գործիչ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն նրա անունը մնացել էր քվեաթերթիկներում ստացել է ձայների 0.43%-ը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է՝ ձայների հստակ առավելությամբ։ Ներկայումս ձայների հաշվարկը մոտենում է ավարտին, մնացել է միայն արտասահմանյան քվեարկության արդյունքների որոշ մասի ամփոփումը։

Ձեզ գուցե հետաքրքրի