Արտաքին 4 տարի առաջ - 16:32 24-04-2022

Հուզմունքով և հարգանքով ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը. Հունաստանի նախագահի ուղերձը

Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում նշվում է.

«Այսօր մենք հուզմունքով և հարգանքով ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք 107 տարի առաջ անմարդկային կերպով ոչնչացվեցին Օսմանյան կայսրության օրոք։ Այդ ողբերգությունը հանդիսանում է պատմության մութ էջ և հիշեցնում մեզ, թե որչափ կարևոր են կյանքի պաշտպանությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն, ինչպես նաև ազգային, կրոնական ու ինքնության բազմազանության ընկալման ու ըմբռնման ամրապնդման կարևորությունը։ Մեր եղբայրների նկատմամբ իրագործվող խտրականության, բռնության ու ատելության նկատմամբ մշտական զգոնությունն ու արձագանքը բոլորիս պարտքն է՝ ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցության հիմնական պայմանը»։

Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հղել նաև Հունաստանի վարչապետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»