Ներքին 3 տարի առաջ - 15:30 15-05-2023

Առանցքային նշանակություն ունի ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շարունակումը․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:

Դեռևս 1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 15-ը հռչակել է որպես Ընտանիքի միջազգային օր, իսկ 2011 թվականին այն ամրագրվել է նաև ՀՀ օրենսդրությամբ։

ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվում է ընտանիքի հատուկ պաշտպանության պահանջը՝ հաշվի առնելով բարեկեցիկ և համերաշխ հասարակության ձևավորման հարցում ընտանիքի կարևորությունը։

Միաժամանակ, միայն փոխադարձ սիրո և հարգանքի վրա կառուցված ընտանեկան հարաբերությունների արդյունքում կարող է ապահովվել երեխաների լիարժեք խնամքն ու դաստիարակությունը։

Այդ համատեքստում առաջնային են մնում ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության առկայությունը, ընտանիքում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ինչպես նաև երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը։

Առանցքային նշանակություն ունի նաև ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շարունակումը, գործող օրենսդրության բարելավումը, ինչպես նաև հիշյալ գործերի քննության բնագավառում իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների կարողությունների զարգացումն ու գենդերազգայուն մոտեցումների ձևավորումը և ամրապնդումը։ Այս առումով կարևոր է փաստել, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների շրջանակում հետևում է նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ պատասխանատու մարմինների գործունեությանը։

Ամեն տարի նշվող այս տոնը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում ևս մեկ անգամ ընդգծելու ընտանիքի բացառիկ դերը հասարակության ու պետության զարգացման գործում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան