Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:21 15-05-2023

Գեղարքունիքում հարաբերական անդորր է․ փոքր տրամաչափի զինատեսակներից են կրակում․ Դավիթ Շահնազարյան

Գեղարքունիքի մարզում իրավիճակը շարունակում է հարաբերական հանգիստ մնալ։ Վարդենիս խոշորացված համայնքի «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ 3-րդ օրն է՝ թշնամին դադարել է խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել․

«Հիմա հարաբերական անդորր է, խոշոր տրամաչափի որևէ գործողություն չի կատարվում։ Փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներից են կրակում, բայց դրանց ուշադրություն չենք դարձնում»։

Հարցին՝ բնակիչների մոտ ի՞նչ տրամադրություններ են, Դավիթ Շահնազարյանը կարճ պատասխանեց․ «Անհանգիստ, սպասողական»։

Հիշեցնենք, որ թշնամին մայիսի 11-ին և 12-ին տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 1 զոհ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող