Արտաքին 3 տարի առաջ - 22:32 14-05-2023

Թուրքիայում ընդդիմության թեկնածուն շարունակում է զգալի տարբերությամբ զիջել Էրդողանին

Թուրքիայում շարունակվում է այսօր կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ամփոփման գործընթացը։ Այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների մասով ստացվել են 138.430 ընտրատեղամասերում կայացած քվերակության արդյունքները, որը կազմում է ընտրատեղամասերի ընդհանուր քանակի շուրջ 72%։

Հաղորդվում է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է գլխավորել ընտրապայքարը, և նրա օգտին քվեարկել են 51․06%-ը։ Նախորդ արդյունքների համաձայն, որոնք ընդգրկում էին ընտրատեղամասերի 51․39%, Էրդողանի ձայները նվազել են մոտավորապես 1 տոկոսով։

Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմադիր Ազգ դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ձայները որոշակիերեն ավելացել են և այս պահի դրությամբ կազմում են 43․12%։ Միևնույն ժամանակ Քըլըչդարօղլուն դեռևս շարունակում է զգալի տարբերությամբ զիջել Էրդողանին։

Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը ստացել է ձայների 5․31%-ը, իսկ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն իր անունը չէր հեռացվել քվեաթերթիկներից՝ 0․51%-ը։

Խորհրդարանական ընտրություններում նույնպես առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի