Ներքին 3 տարի առաջ - 21:40 14-05-2023

Թավշյա առաջնորդի ջինսե իրականությունը

Շատերի համար այլևս զարմանալի չէ, որ Աննա Հակոբյանը ուղեկցում է ՀՀ վարչապետին՝ գրեթե բոլոր աշխատանքային այցելությունների ընթացքում։ Այդ ընթացքում Աննա Հակոբյանն իր հերթին մասնակցում է տարբեր գագաթնաժողովների։

Սակայն վերջին շրջանում Աննա Հակոբյանը ուշադրության կենտրոնում է ոչ թե իր ուղեկցությամբ, այլ անհամապատասխան հագուկապով։ Չեխիա կատարած այցից հետո շատերը քննադատեցին Հակոբյանին. Հակոբյանը հագել էր հնաոճ ջինսե տաբատ և դաշտային կոշիկներ, ընդ որում նրան դիմավորեցին պատվոպահակայինները։



Արդեն համոզվել ենք, որ քննադատությունից հետո Փաշինյանի ընտանիքն էլ ավելի մեծ քննադատության արժանի քայլ է կատարում։

Թքած ունենալով բոլորի քննադատությունների վրա՝ Աննա Հակոբյանը ջինսե տաբատով, տոպով այցելեց Զագրեբ՝ մասնակցելու «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»։ Նրա անհամապատասխան հագուստն ավելի էր ընդգծվում մյուս մասնակիցների կողքին։



Ժամեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց Բրյուսելում անցկացվող ոչ ֆորմալ հանդիպումից։ Փաշինյանը՝ որպես իսկական իջևանցի, ջինսե տաբատը հագել էր կաշվե կոշիկներով։

Հատկանշական է, որ երեկ նույն հագուստով Փաշինյանը Ներքին Բազմաբերդ գյուղում էր։



Հասկանալի է, որ վարչապետի ընտանիքը սիրում է ջինսեր հագնել և պետք է շնորհակալ լինենք Փաշինյանին, որ եռակողմ հանդիպմանը ևս չէր հագել նույն հագուստը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում