Արտաքին 3 տարի առաջ - 17:23 14-05-2023

Ուկրաինան չունի ո՛չ մտադրություն, ո՛չ էլ բավարար սպառազինություն՝ ռուսական տարածքին հարվածելու համար. Զելենսկի

Ուկրաինան չունի ոչ մտադրություն, ոչ էլ բավարար սպառազինություն՝ հակահարձակման ժամանակ ռուսական տարածքին հարվածելու համար, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք չենք հարձակվում Ռուսաստանի տարածքի վրա... Մենք դրա համար ո՛չ ուժ ունենք, ո՛չ էլ ժամանակ: Եվ մեզ զենք չի մնացել, որով մենք կարողանայինք դա անել»,- ասել է Ուկրաինայի նախագահը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանի տարածքի մի մասի գրավումը՝ Կիևի բանակցային դիրքերն ամրապնդելու համար։

Զելենսկու խոսքով՝ հակահարձակման նախապատրաստությունը շարունակվում է, Ուկրաինայի զինված ուժերը «գրեթե պատրաստ են հաջողության»։

Միաժամանակ նա խոստովանել է, որ ձախողման դեպքում Ուկրաինան և մի քանի այլ երկրներ կմտածեն խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։

Ուկրաինական բանակի մոտալուտ հակահարձակման մասին բազմիցս հայտարարվել է ինչպես Կիևում, այնպես էլ Արևմուտքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով