Ներքին 3 տարի առաջ - 15:18 14-05-2023

Դեսպանությունների ռազմական կցորդներին և ԵՄ դիտորդական առաքելությանը ներկայացվել է ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:

Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան